Jump to content

2ՄՎ-1 համար 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2ՄՎ-1 համար 1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
COSPAR ID[1] 1962-040A[1]
SCN00371
Պտույտի ժամկետ88,7 րոպե
Գործարկման ամսաթիվ1962 օգոստոսի 25, 02:18:45 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա

Վեներա 2ՄՎ-1 համար 1 (ռուս.՝ Венера 2МВ-1 № 1)[2][3], խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կրող հրթիռի վերին աստիճանի խնդրի պատճառով այն չկարողացավ դուրս գալ Երկրի ցածր ուղեծրից և մի քանի օր անց նորից մտավ մթնոլորտ և այրվեց[4]։ Սա երկու Վեներա 2ՄՎ-1 կայաններից առաջինն էր, երկուսն էլ չկարողացան դուրս գալ Երկրի ուղեծրից[3]։ Արևմուտքում այս կայանը կոչվեց Սպուտնիկ-19։

Վեներա 2ՄՎ-1 համար 1 կայանը արձակվել է 1962 թվականի օգոստոսի 25-ին, Մոլնիա կրող հրթիռով[2]։ Հրթիռի առաջին երեք աստիճանները աշխատել են անխափան՝ չորրորդ աստիճանն ու օգտակար բեռը դուրս բերելով Երկրի ցածր ուղեծիր։ Չորրորդ աստիճանը մեկնարկից մեկ ժամ հիսուն վայրկյան անց գործարկվեց։ Գործարկման խպահին շարժիչներից մեկը չմեկնարկեց, ինչի հետևանքով քառասունհինգ վայրկյան անց կայանի շարժիչները անջատվեցին՝ թողնելով այն Երկրի ուղեծրում[5]։ Կայանը կրկին մտավ Երկրի մթնոլորտ 1962 թվականի օգոստոսի 28-ին՝ գործարկումից երեք օր անց և այրվեց[3][6]։

Կայանի նշանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների տիեզերական հրամանատարության կողմից կայանը սկզբում նշանակվել է Սպուտնիկ-23[1], իսկ ավելի ուշ Սպուտնիկ-19։

Խորհրդային Միությունը այդ ժամանակ չէր կայանի համար չէր հատկացրել պաշտոնական անվանում, քանի որ այն ձախողել էր դուրս գալ Երկրի ուղեծրից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Sputnik 19». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Krebs, Gunter. «Venera (2a), (2b) (2MV-1 #1, 2)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  4. Wade, Mark. «Venera». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  5. Wade, Mark. «Soyuz». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  7. Robbins, Stuart J. (2006 թ․ հունվարի 11). «Soviet Craft - Sputnik». Journey Through The Galaxy. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.